Դասընթացի նկարագրությունը
Վաճառքի մենեջերը մասնագետ է, ով կազմակերպում և կառավարում է վաճառքի ամբողջ գործընթացը՝ պոտենցիալ հաճախորդների որոնումից և առաջին կապի հաստատումից մինչև գործարքի կնքում, հետվաճառքային սպասարկում և հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացում։
Վաճառքի մենեջերը կարևոր դեր ունի ցանկացած բիզնեսի աճի և զարգացման գործում․ նա բացահայտում է հաճախորդների կարիքները, ներկայացնում համապատասխան լուծումներ, վարում բանակցություններ, հաղթահարում առարկությունները և նպաստում ընկերության վաճառքի ու եկամտի աճին։
Այսօր որակավորված վաճառքի մասնագետների պահանջարկը բարձր է գրեթե բոլոր ոլորտներում՝ ՏՏ-ից և ֆինանսական ծառայություններից մինչև կրթություն, անշարժ գույք, տուրիզմ և մանրածախ առևտուր։ Մասնագիտությունը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր սիրում են շփվել մարդկանց հետ, ցանկանում են զարգացնել բանակցելու իրենց հմտությունները, հետաքրքրված են բիզնեսով և ցանկանում են կառուցել դինամիկ ու զարգացման լայն հնարավորություններ ունեցող կարիերա։
Դասընթացի թեմաները
Վաճառքի կառավարումը ամենապահանջված մասնագիտական ուղղություններից է՝ կարիերայի աճի և բարձր եկամուտ ստանալու մեծ հնարավորությամբ։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։
Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։
Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։
Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։
6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։
CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։
Դիտել Behance-ումԸնտրիր փաթեթը՝ կախված քո նպատակից։ Standart-ը տալիս է գիտելիք, Pro-ն՝ օգնում է հասնել արդյունքի և սկսել կարիերա։
Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո
կամ ապառիկ 14,300 ֏ ամսական
Գիտելիք + mentoring + աշխատանքի պատրաստվածություն
կամ ապառիկ 19,100 ֏ ամսական
Standart-ի ամեն ինչ, և՝
Առավելագույն մենթորություն և աջակցություն մինչև աշխատանք
կամ ապառիկ 24,800 ֏ ամսական
Pro-ի ամեն ինչ, և՝
Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։






