Դասընթացի նկարագրությունը
Գրաֆիկ դիզայնը արվեստ է, որը ստեղծում է տեսողական կոնտենտ որոշակի գաղափար արտահայտելու համար: Այլ կերպ ասած` այն պատկերի միջոցով հաղորդագրություն փոխանցելու կամ իմաստ ստեղծելու և դրանով կիսվելու արվեստն է: Գրաֆիկ դիզայնի ուսումնասիրության գոտին բավականին լայն է, այն կարող է տատանվել քո սիրելի բրենդի լոգոյից մինչև քաղաքում գտնվող գովազդի ցուցանակը:
Գրաֆիկ դիզայնը ակտուալ և բարձր վարձատրվող մասնագիտություն է։ Այն քեզ տալիս է լայն հնարավորություններ իրական դարձնելու համար քո բոլոր դիզայներական մտքերը: Սա մասնագիտություն է, որտեղ վճարում են ստեղծարար լինելու համար: Գրաֆիկ դիզայնը նաև ազատ աշխատելու հնարավորություն է տալիս։ Այստեղ դու կարող ես աշխատել ֆրիլանս հարթակների միջոցով, անգամ հիմնել քո սեփական բրենդը:
Դասընթացի թեմաները
Գրաֆիկ դիզայնը ամենապահանջված մասնագիտություններից է՝ կայուն աճով և լայն կիրառմամբ։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես լրացուցիչ կրթական ծրագիր։
Ստացի՛ր եկամտահարկի վերադարձ տարեկան մինչև 100,000 ՀՀ դրամ՝ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացի ավարտին ստանում ես ճանաչված սերտիֆիկատ, որը հաստատում է քո հմտությունները։
Աշխատում ես իրական նախագծերի վրա, որոնք դառնում են քո պորտֆոլիոյի հիմքը։
Անվճար HR թրեյնինգ՝ CV, LinkedIn, հարցազրույցի պատրաստում և աշխատանք գտնելու աջակցություն։
6–8 հոգանոց խմբեր՝ անհատական մոտեցում և մշտական feedback ամեն ուսանողի համար։
CC Academy-ում ուսուցումը հիմնված է գործնական աշխատանքի վրա։ Ուսանողները ստեղծում են իրական նախագծեր, որոնք կազմում են իրենց portfolio-ի հիմքը։
Դիտել Behance-ումԸնտրիր փաթեթը՝ կախված քո նպատակից։ Standart-ը տալիս է գիտելիք, Pro-ն՝ օգնում է հասնել արդյունքի և սկսել կարիերա։
Ամուր գիտելիք և առաջին պորտֆոլիո
կամ ապառիկ 12,300 ֏ ամսական
Գիտելիք + mentoring + աշխատանքի պատրաստվածություն
կամ ապառիկ 19,100 ֏ ամսական
Standart-ի ամեն ինչ, և՝
Առավելագույն մենթորություն և աջակցություն մինչև աշխատանք
կամ ապառիկ 24,800 ֏ ամսական
Pro-ի ամեն ինչ, և՝
Հետաքրքրված անձանց համար, ովքեր հետաքրքրված են ոլորտով, սակայն չունեն պատկերացումներ մասնագիտության վերաբերյալ, ինչպես նաև սկսնակ մասնագետների համար, ովքեր տիրապետում են մասնագիտությանը, բայց ցանկանում են ավելի խորացնել գիտելիքները։
Ոչ, դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ հարկավոր չեն, դասընթացը անցկացվում է 0-ից։
Այո, դասընթացի ծրագրում նախատեսված է գործնական մաս. ավարտին կունենաս առնվազն՝ 2 բրենդինգ, 2 փաթեթավորման դիզայն, 1 պոստերների հավաքածու, 1 լոգոֆոլիո և ավելին, ընդհանուր՝ առնվազն 6 աշխատանք։
Այո, քննական փուլը հաջողությամբ անցնելուց հետո ուսանողը ստանում է սերտիֆիկատ։
Դասընթացի ավարտից հետո կարող ես աշխատել տեղական և միջազգային ընկերություններում որպես սկսնակ մասնագետ, կամ աշխատել ֆրիլանս տարբերակով և իրականացնել տարբեր բարդության նախագծեր։
Մեր դասընթացներին մասնակցած ուսանողներն այսօր աշխատում են առաջատար ընկերություններում։






